Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Հոսեյն Ամիրաբդոլլահիանը Նյու Յորքում կայացած հանդիպմանը քննարկել են «տարածաշրջանային խնդիրները՝ շեշտը դնելով Անդրկովկասում տիրող իրավիճակի վրա»։
ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ նախարարները մտքեր են փոխանակել հիմնական միջազգային թեմաների շուրջ եւ հաստատել հանձնառությունը տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության
հետագա զարգացմանը:
Նյու Յորքում կայացել է նաեւ Սերգեյ Լավրովի, Հոսեյն Ամիրաբդոլլահիանի եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի եռակողմ հանդիպումը, որի ժամանակ, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, «կարծիքների խորացված փոխանակում է տեղի ունեցել Սիրիայում իրավիճակի զարգացման շուրջ»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: