Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանը շարունակում է զորքերի տեղաշարժերը ՀՀ սահմանների մոտ - Mediamax.am

1990 դիտում

Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանը շարունակում է զորքերի տեղաշարժերը ՀՀ սահմանների մոտ


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված»։

«Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի ու Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով։ Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրահեղ ծանր է։ Նախորդ օրն Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որեւէ տեսանելի ազդեցություն ունենալ»,- կառավարության նիստում ասել է նա։

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Կոռնիձորի մոտ շարունակում են կանգնած մնալ հումանիտար բեռներով բեռնատար մեքենաների մի մասը։

 

«Ձեռնարկվում են հնարավոր բոլոր դիվանագիտական ջանքերը՝ հումանիտար բեռների մուտքը ԼՂ ապահովելու համար։ Կարեւոր է ընդգծել, որ այս բանակցություններում ու քննարկումներում լիարժեք ներգրավված են ԼՂ ներկայացուցիչները։ Պետք է հուսալ, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի։ Ստեփանակերտի գործընկերներին խրախուսում ու քաջալերում ենք ներգրավվել նման երկխոսության մեջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Նա տեղեկացրել է, որ Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ.

 

«Կաշխատենք եւ ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին