Փաշինյան. Բաքուն ծրագրում է միակողմանի բացել Լաչինի միջանցքը - Mediamax.am

6075 դիտում

Փաշինյան. Բաքուն ծրագրում է միակողմանի բացել Լաչինի միջանցքը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ իրենք ադրբեջանական կողմին են հանձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ:

«Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին»,- կառավարության նիստում ասել է նա:

 

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «Ադրբեջանի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման ճանապարհով ԼՂ-ից հայությանը հեռացնելն է»:

 

«Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, որ ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու՝ ԼՂ-ից ելք թույլ տալու, սակայն մուտք թույլ չտալու ուղղությամբ: Ադրբեջանի նպատակն է ԼՂ հայության էթնիկ զտումը՝ լինի դա սովամահության, սովահարության, ռազմական օպերացիայի թե այլ միջոցներով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին