Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր Բաքվում ընդունել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ «հանդիպմանը քննարկվել է օպերատիվ իրավիճակը ղարաբաղյան տնտեսական տարածաշրջանում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: