Երեւան։ Մեդիամաքս։ Իլհամ Ալիեւն այսօր քննադատել է Իրանի իրավապահ կառույցներին հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած զինված հարձակման ժամանակ ցուցաբերած «անգործության» համար։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, Ալիեւն այս մասին ասել է Թուրքիայի կրթության նախարար Մահմութ Օզերի հետ տեսակոնֆերանսի ձեւաչափով հանդիպմանը։
«Նախագահն ընդգծել է, որ ահաբեկիչը վնասազերծվել է դեսպանատան անվտանգության աշխատակցի սխրանքի արդյունքում, իսկ Իրանի ոստիկանությունն ու անվտանգության ուժերը լուրջ միջոցներ չեն ձեռնարկել»,- ասված է հաղորդագրությունում։
















