Չավուշօղլու. Խաղաղության պայմանագրի 5 կետերի շուրջ համաձայնություն կա - Mediamax.am

3930 դիտում

Չավուշօղլու. Խաղաղության պայմանագրի 5 կետերի շուրջ համաձայնություն կա


Լուսանկարը` tmgrup.com.tr


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնարար կետերի շուրջ:

«Հիմնական կետերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել. դրանք հինգն են: Դրանք ներառում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների սահմանազատումը եւ այլն: Մնում է միայն դրանք իրականացնել»,- ասել է Չավուշօղլուն Tvnet-ին տված հարցազրույցում, փոխանցում է Ռիա Նովոստին:

 

Նրա խոսքով՝ Անկարայի ու Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները չեն կարող ընթանալ միմյանցից անջատ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին