Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում օգոստոսին:
Այդ մասին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ նշելով, որ հանդիպման հստակ օրվա վերաբերյալ դեռ վերջնական պայմանավորվածություն չկա:
















