Հայաստանը դրական է գնահատում Չավուշօղլուի հայտարարությունը - Mediamax.am

Մարտ 01, 2026
2961 դիտում

Հայաստանը դրական է գնահատում Չավուշօղլուի հայտարարությունը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը դրական է գնահատում Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին:

«Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է կառավարության ծրագրում։

 

Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի», - ասել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:




Մեր ընտրանին