Բաքուն խոստովանել է, որ խոցել է ռուսական ուղղաթիռը ՀՀ տարածքում - Mediamax.am

3236 դիտում

Բաքուն խոստովանել է, որ խոցել է ռուսական ուղղաթիռը ՀՀ տարածքում


Լուսանկարը` opoccuu.com


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Հայաստանի տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցելու վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասվում է.

 

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից Ադրբեջանի պաշտպանության նախարարություն տրամադրված տեղեկատվության համաձայն, ս.թ. նոյեմբերի 9-ին, ժամը 18: 30-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի Նախիջեւանի հատվածում խոցվել է Ռուսաստանի Դաշնության Մի-24 ռազմական ուղղաթիռը:

 

Այս առիթով պետք է ընդգծել հետեւյալը.

 

- ուղղաթիռի թռիչքը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական պետական սահմանի անմիջական մոտակայքում՝ այն դեպքում, երբ ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվում են ակտիվ ռազմական բախումները:

 

- թռիչքը տեղի էր ունենում մութ ժամին, ցածր բարձրության վրա, հակաօդային պաշտպանության ռադարների հայտնաբերման գոտուց դուրս:

 

- ՌԴ օդուժի ուղղաթիռներ նախկինում նշված տարածքում չէին նկատվել:

 

Այս գործոնների համատեքստում, տարածաշրջանում լարված իրավիճակի եւ հայկական կողմի հնարավոր սադրանքներով պայմանավորված ուժեղացված մարտական պատրաստականության պայմաններում, հերթապահ մարտական հաշվարկը որոշել էր կրակ բացել՝ խոցելու նպատակով:

 

Ադրբեջանական կողմը ներողություն է խնդրում ռուսական կողմից այս դժբախտ պատահարի կապակցությամբ, որը պատահականություն էր եւ ուղղված չէր ռուսական կողմի դեմ:

 

Ադրբեջանական կողմը իր անկեղծ ցավակցությունն է հայտնում զոհված անձնակազմի անդամների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում է շուտափույթ ապաքինում:

 

Ադրբեջանական կողմը հայտարարում է համապատասխան փոխհատուցում վճարելու պատրաստակամության մասին»:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին