Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման առումով Հայաստանի կարեւորագույն առաջնահերթությունների առանցքում ընկած է անվտանգությունը:
Այս մասին նախարարը նշել է Եգիպտոսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Կա Արցախի մեր հայրենակիցների անվտանգության միայն մեկ երաշխավոր, եւ դա Հայաստանն է: Մենք վճռական ենք այդ պաշտպանության հարցում»,- ասել է նա:
Խոսելով Թուրքիայի դերակատարության մասին, Զոհրաբ Մնացականյանն ասել է.
«Մենք ականատես ենք լինում իրենց կողմից ռազմական կուտակման փորձերի: Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Մենք ականատես ենք լինում մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման: Այս ամենը հենց այն գործողություններն են, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղությանը եւ կայունությանն ուղղված ջանքերը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: