Ադրբեջանը խախտել է Ֆրանսիային տրված խոստումը - Mediamax.am

3536 դիտում

Ադրբեջանը խախտել է Ֆրանսիային տրված խոստումը


Ֆրանսուա Ռոշբլուանը
Ֆրանսուա Ռոշբլուանը

Լուսանկարը` http://i.lb.ua/


Երեւան: Մեդիամաքս: «Ֆրանսիա-Արցախ» խորհրդարանական բարեկամական խումբը դատապարտել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Արցախի Պաշպանության բանակին պատկանող ուղղաթիռի կործանումը:

«Մենք դատապարտում ենք այս նոր բռնության պոռթկումը: Արձանագրում ենք, որ, ինչպես միշտ, այս անգամ եւս սա ադրբեջանական վարչակազմի ձեռքի գործն է»,- ասել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը:

 

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 27-ին Փարիզում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանի իր պաշտոնակցի հետ միասին Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ հանդիպման ընթացքում պարտավորվել էր միջոցներ ձեռնարկել «տեղում լարվածությունը նվազեցնելու համար»:

 

«Այս սադրանքն ի չիք է դարձնում Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները: Մենք հույս ունեինք, որ Բաքուն առավել ռացիոնալ եւ կառուցողական վարքագիծ է որդեգրելու Փարիզում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական հանդիպումից հետո: Խախտելով ընդամենը մի քանի օր առաջ Ֆրանսիային տրված իր խոստումը՝ ադրբեջանական վարչակազմը դրանով ցույց է տալիս, որ հուսալի գործընկեր չէ տարածաշրջանում»,- եզրափակել է Ֆրանսուա Ռոշբլուանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին