Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը - Mediamax.am

4025 դիտում

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը


Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի արդյունավետ եւ կառուցողական համագործակցությունը գործընկերության բոլոր բնագավառներում:

Սերժ Սարգսյանն այդ մասին ասել է` այսօր ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

 

ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունը, ըստ ՀՀ նախագահի, կրում է շարունակական բնույթ. Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելություններին, զինված ուժերում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի նպատակով Հայաստանը միացել է ՆԱՏՕ-ի «Բարեվարքության կառուցման» հայեցակարգին, աշխատանքներ են տարվում ստեղծելու ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամ, որը կօգտագործվի ոչ պիտանի զինտեխնիկայի ոչնչացմանը եւ Հայաստանի ականազերծման կարողությունների զարգացմանն աջակցություն ցուցաբերելու նպատակով:

 

«Զրուցակիցների համոզմամբ, այս ամենը վկայում է այն խորը եւ ընդգրկուն օրակարգի մասին, որ ձեւավորվել է Դաշինքի հետ Հայաստանի սերտ եւ բազմամյա համագործակցության արդյունքում, ինչն էապես օգնում է Հայաստանի պաշտպանության եւ անվտանգության համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը», - հաղորդել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին