Մարտի 23-25-ին Հաագայում նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը - Mediamax.am

3521 դիտում

Մարտի 23-25-ին Հաագայում նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը


Մարտի 23-25-ին Հաագայում նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը
Մարտի 23-25-ին Հաագայում նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Երեւան: Մեդիամաքս: Մարտի 23-25-ին Հաագայում նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

 

«Չնայած Ադրբեջանում շարունակվող ռազմատենչ ու հակահայկական քարոզչությունը, Հայաստանը հանդես է գալիս բանակցությունները շարունակելու օգտին»,- ասել է Արթուր Բաղդասարյանը, կարեւորելով նաեւ շփումների ակտիվացումը Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների միջեւ:

 

Հանդես գալով Երեւանում մեկնարկած «ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում. Ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» միջազգային համաժողովի ընթացքում՝ նա շեշտել է, որ Հայաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում առկա խնդիրների փոխզիջումային լուծման, այլ ոչ թե անխոհեմ առճակատման օգտին:

 

Հարավային Կովկասում իրավիճակը կայուն է, սակայն մտահոգիչ Հայաստանի համար, քանի որ առկա հակամարտությունների ակտիվացումը կարող է լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանի կայունության համար: Այդ համատեքստում Արթուր Բաղդասարյանը կարեւորել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաեւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ, «փոխըմբռնելի զիջումների» տարբերակով հանգուցալուծումը:

 

«Ցավոք, մենք գործնական քայլեր չենք տեսնում հարեւան Թուրքիայի կողմից, մինչդեռ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ սահմանները բացել Թուրքիայի հետ: Այս հարցում մենք կարեւորում ենք նաեւ մեր միջազգային գործընկերների աջակցությունը», - նշել է Արթուր Բաղդասարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին