«Քաղաքացիական պայմանագրի» կարեւորագույն խնդիրը մեծ հայրենադարձություն հարուցելն է, ասել է Նիկոլ Փաշինյանը - Mediamax.am

3992 դիտում

«Քաղաքացիական պայմանագրի» կարեւորագույն խնդիրը մեծ հայրենադարձություն հարուցելն է, ասել է Նիկոլ Փաշինյանը


Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում այսօր ներկայացվել է «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի յոթ անձից բաղկացած կազմը:

Միավորման խորհրդի անդամներն են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Ալեն Սիմոնյանը, Լենա Նաղդալյանը, Մարինե Մանուչարյանը, Արայիկ Հարությունյանը եւ  Արսեն Խարատյանը:

 

Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ, «Քաղաքացիական պայմանագրի» խորհուրդը ղեկավար չի ունենալու`«որոշումները կայացվելու են կոնսենսուսով, առնվազն մինչեւ խորհուրդը սեփական կանոնադրություն կընդունի»:

 

Պատասխանելով Մեդիամաքս-սի հարցին, թե ո՞րն է լինելու միավորման հիմնական նպատակը` Նիկոլ Փաշինյանն ասել է.

 

«Իմ կարծիքով, միավորման  կարեւորագույն խնդիրը Հայաստանում մեծ հայրենադարձություն հարուցելն է: Բայց պետք է հասկանանք, որ այս հարցը չենք կարող լուծել, քանի դեռ Հայաստանում վերացված չեն այն խնդիրները, որոնք մարդկանց թույլ չեն տալիս ապրել սեփական հայրենիքում»: Նա կոչ է արել արտերկրում ապրող հայրենակիցներին իրենց հեռու չպահել հայրենիքում կատարվող իրադարձություններից:

 

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրին» միացած անդամների թվին` Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ցանկանում ենք, որ մեր ներկայությունը զգացվի իրական մասնակիցների աշխատանքով, այլ ոչ նրանց անշունչ թվերի միջոցով»:

 

Միավորման խորհրդի անդամները նշել են, որ առաջիկայում Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս կձեւավորվեն քաղաքացիական պայմանագրի մյուս մարմինները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին