Հայաստանը զենք կստանա ներքին ռուսաստանյան գներով:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ պայմանավորվածությունն այդ մասին ձեռք է բերվել այսօր Երեւանում կայացած բանակցությունների արդյունքներով:
Նա նաեւ տեղեկացրել է, որ Ռուսաստանը չեղյալ կհայտարարի 35 տոկոսանոց տուրքը Հայաստան մատակարարվող նավթամթերքի համար: Ինչ վերաբերվում է գազին, ապա դրա գինը Հայաստանի համար կկազմի 189 դոլար 1000 խմ դիմաց:
«Մենք շատ ենք ցանկանում, որպեսզի այս տարածաշրջանում, որն այդքան մոտ է ՌԴ սահմաններին եւ սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ, երբեք չզոհվեն Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիները», - ասել է Վլադիմիր Պուտինը:
Նա «ապակառուցողական» է անվանել ենթադրություններն այն մասին, թե ինչպիս՞ի քայլեր կարող է ձեռնարկել Ռուսաստանը նոր պատերազմի դեպքում: «Նման խոսակցությունները կարող են տպավորություն ստեղծել, թե մենք պատերազմի ենք պատրաստվում, այնինչ մենք պետք է ձգտենք, որ բոլոր վիճելի հարցերը լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական եղանակով», - ասել է Ռուսաստանի նախագահը:
Ռուսաստանը ողջունում է վերսկսված ուղիղ բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ եւ ամեն կերպ աջակցելու է խաղաղ գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, եզրափակել է Վլադիմիր Պուտինը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: