Երեւան: Մեդիամաքս: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Բարեւ Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանն այսօր վստահություն է հայտնել, որ մայրաքաղաքի ավագանու ընտրություններում դաշինքը «բացարձակ մեծամասնություն կվերցնի»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Արմեն Մարտիրոսյանի խոսքով, «Երեւանում նոր քաղաքապետ եւ ավագանի է սպասվում»:
Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին՝ նա նշել է, որ այն, ինչպես եւ նախկինում, չառանձնացավ թափանցիկությամբ եւ ազնվությամբ:
Պատգամավորի խոսքով, իրենց դաշինքը ահազանգեր է ստանում ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ, մասնավորապես, Աջափնյակ համայնքում, նաեւ կրթական օջախներում ՀՀԿ-ի կողմից վարչական ռեսուրսի օգտագործման մասին:
Բացի այդ, Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ ոստիկանությունը խոչընդոտում է իրենց կողմից տարվող քարոզարշավի իրականացմանը, խաղաղ երթերի անցկացմանը:
«Արդար, ազատ ընտրությունները դեռ երազանք են մնում»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: