Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Ոլիեմ վան դեր Գիստն այսօր ասել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը կարող է հակասել Եվրոպական Միության հետ մերձեցման քաղաքականությանը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նա, մասնավորապես, մատնանշել է առեւտրի ոլորտը եւ Հայաստանի ու Եվրամիության միջեւ ընթացող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի (ԽՀԱԱՀ) շուրջ բանակցությունները:
Ըստ վան դեր Գիստի՝ կարող է մի պահ գալ, երբ Հայաստանը հստակ ընտրություն առջեւ կկանգնի՝ անդամակցել Եվրասիական միությանը թե շարունակել բանակցությունները Եվրամիության հետ:
Խորհրդատվական խմբի ղեկավարը նշել է, որ «սա քաղաքական խնդիր է, որը կարող է առաջացնել տնտեսական որոշ սահմանափակումներ»:
















