Վ. Սողոմոնյան. «Ինչո՞ւ պետք է Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը, Երեւանը թողած, հանդիպեն արտասահմանում» - Mediamax.am

Փետրվար 23, 2026
exclusive
5698 դիտում

Վ. Սողոմոնյան. «Ինչո՞ւ պետք է Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը, Երեւանը թողած, հանդիպեն արտասահմանում»


Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր Մեդիամաքս-ին տված հարցազրույցում հերքել է հրապարակումներն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են արտեկրում:

«Այդ հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում: Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը չեն հանդիպել, այդ լուրերի ի հայտ գալու պահին էլ Ռոբերտ Քոչարյանը Կանադայում էր: Թերեւս, կարող էի բավարարվել այս կարճ պատասխանով, բայց կուզենայի մի հրետորական հարց տալ. իսկ ինչո՞ւ պետք է Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, Երեւանը թողած, հանդիպեն արտասահմանում: Կոնսպիրատիվ տեսության սիրահարներին առաջարկում եմ թողնել այս թեման եւ դադարեցնել խորհրդավոր հանդիպումների փնտրտուքը, առավել եւս` օտար երկրներում: Վստահ եմ, դա անպտուղ զբաղմունք է», - Մեդիամաքս-ին ասել է Վիկտոր Սողոմոնյանը:

 




Մեր ընտրանին