Երեւան: Մեդիամաքս: «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն այսօր ասել է, որ իշխանամետ ընտրողների շրջանում ՀՀ նախագահի առավել նախընտրելի թեկնածուն Սերժ Սարգսյանն է:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ահարոն Ադիբեկյանը ներկայացրել է սեպտեմբերի 21-22-ին ՀՀ բոլոր մարզերի 1600 ընտրողների շրջանում կատարած հարցման արդյունքները, որի համաձայն, ընտրությունների նախաշեմին իշխանամետ հանրային կարծիքը միասնական թեկնածուներին պատրաստ է տալ հետեւյալ ձայները.
Սերժ Սարգսյանին` ուղղակի` 33,5%, անուղղակի`9,3%, ընդամենը` 42,8%;
Ռոբերտ Քոչարյանին` ուղղակի` 10,1%, անուղղակի` 10,1%, ընդամենը` 20,2%;
Արթուր Բաղդասարյանին` ուղղակի` 3,9%, անուղղակի` 2,7%, ընդամենը` 6,6%;
Այլ` ուղղակի` 2,4%, անուղղակի` 1,1%, ընդամենը 3,5%:
Մյուս հարցվածներն առայժմ չեն կողմնորոշվել:
















