Սերժ Սարգսյան. Թշնամին ամեն օր իր պահանջներն է առաջադրում - Mediamax.am

393 դիտում

Սերժ Սարգսյան. Թշնամին ամեն օր իր պահանջներն է առաջադրում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ միջազգային ճնշում գործադրելու հնարավորությունները եւ հիմքերն այսօր էլ առկա են, սակայն Հայաստանի գործող վարչախումբը դիտավորյալ այդ գործիքակազմից չի օգտվում»:

«Մենք չենք կարող լռելյայն համաձայնել կապիտուլյանտ իշխանությունների պարտվողական, աղետաբեր, կորուստներով լի քաղաքականության հետ, որը խաբեությամբ մատուցվում է որպես խաղաղություն։ Մինչդեռ այն ոչ մի երաշխիքով ամրապնդված չէ, եւ թշնամին ամեն օր կապիտուլյանտ իշխանություններին իր պահանջներն է առաջադրում:

 

Սեփական աթոռը կորցնելու վախերից կառչած իշխանազավթի համար Արցախը ոչ թե Հայրենիք է, այլ ծանր բեռ,  արցախցին ոչ թե հայրենակից է, այլ ժամանակավոր ապաստան խնդրող, պատմական արդարության վերականգնումը ոչ թե նպատակ է, այլ խանգարող հանգամանք», - ասել է Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվա առթիվ ուղերձում:

 

«Աներկբա է՝ ոչ մի օկուպանտ կամ բռնապետ, ոչ մի ժամանակավոր պարտություն չեն կարող սասանել մեր կամքը՝ Աստծո՝ մեզ պարգեւած հողի վրա այլ ժողովուրդների նման ապրելու ազատ, անկախ, խաղաղ ու երջանիկ: Արցախը հայերի Հայրենիքի նվիրական մասն  է, իսկ արցախահայության վերադարձը՝ նրա անբեկանելի եւ հիմնարար իրավունքը», - ասել է Հայաստանի երրորդ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին