Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ նպաստելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հանդես եկող քաղաքական ուժերի միավորմանը Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում:
«Գալիք ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ, բայց կօգտագործեմ իմ բոլոր հնարավորությունները՝ օգնելու առողջ ուժերի միավորմանը, որոնք ի զորու են հետևողականորեն և հայրենասիրությամբ օգտագործել առկա տնտեսական և մարդկային ներուժը, այդ թվում՝ սփյուռքինը, Հայաստանը վերածնելու համար», - ասել է նա ՏԱՍՍ գործակալությանը:
«Վերջին յոթ տարիների պատմությունը վկայում է, թե ինչպես Փաշինյանը՝ մանիպուլացնելով տրամադրություններով, իրեն հավատացած մարդկանց դարձրել է այն խաբեության և ազգային ողբերգության ակամա մասնակիցներ, որի ականատեսն ենք այսօր», - հայտարարել է Աբրահամյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: