ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բաքվում. «խորապես մտահոգված եմ Սաֆարովին ներում շնորհելու փաստով» - Mediamax.am

3902 դիտում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բաքվում. «խորապես մտահոգված եմ Սաֆարովին ներում շնորհելու փաստով»


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը

Լուսանկարը` http://www.nato.int


Երեւան: Մեդիամաքս: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր Բաքվում ասել է, որ «խորապես մտահոգված է Սաֆարովին ներում շնորհելու փաստով»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ելույթով հանդես գալով Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում, նա ասել է, որ այդ որոշումը «վնասում է վստահությանը եւ չի նպաստում խաղաղ գործընթացին»:

 

«Ես չափազանց մտահոգված եմ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի որոշմամբ: Նրա գործածը ահավոր հանցագործություն էր եւ չպետք է հերոսացվի», - նախօրեին ասել էր Անդերս Ֆոգ Ռասմուսենը Երեւանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին