Եվրախորհրդարանի նախագահն ասել է, որ Սաֆարովն ազատվել է քաղաքական դրդապատճառներով - Mediamax.am

3141 դիտում

Եվրախորհրդարանի նախագահն ասել է, որ Սաֆարովն ազատվել է քաղաքական դրդապատճառներով


Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը

Լուսանկարը` http://sautier.photoshelter.com


Երեւան: Մեդիամաքս: Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին մտահոգել է այն հանգամանքը, «որ Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովի ներում շնորհելը թելադրված է քաղաքական դրդապատճառներով»:

«Պետք չէ քաղաքական նպատակներով չարաշահել դատապարտված անձանց փոխանցման մասին կոնվենցիան: Ես անհանգստացած եմ, որ Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովի ներում շնորհելը թելադրված է քաղաքական դրդապատճառներով: Միեւնույն ժամանակ, Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ եմ անում զերծ մնալ բոլոր գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են ավելի սրել իրավիճակը», - ասվում է Շուլցի հայտարարության մեջ:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին