Փաշինյանը ուզում է պարզել, թե ով է Ռուբեն Վարդանյանին «գործուղել» Հայաստան եւ Արցախ - Mediamax.am

Փետրվար 27, 2026
10493 դիտում

Փաշինյանը ուզում է պարզել, թե ով է Ռուբեն Վարդանյանին «գործուղել» Հայաստան եւ Արցախ


Լուսանկարը` primeminister.am (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են հասկանալ՝ ով եւ «ինչ նպատակով եւ ինչ երաշխիքներով» Ռուբեն Վարդանյանին գործուղեց Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ:

«Ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը: Ով նրան այդ իմաստով ուղարկեց, գործուղեց Հայաստան, ով նրան գործուղեց Լեռնային Ղարաբաղ, ինչ նպատակով, ինչ երաշխիքներով, ինչ հավաստիացումներով, ինչ խոստումներով: Եվ ով վերջում ասաց՝ գիտե՞ք ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճանաչում՝ ինքն ով է, որովհետեւ ինքը այլ երկրի քաղաքացի է: Մենք այս հարցերին ուզո՞ւմ ենք պատասխան ունենալ, թե չենք ուզում: Դա իրոք լուրջ խնդիր է, որով մենք զբաղվում ենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանն այսօրվա մամուլի ասուլիսում:

 

Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը 2023թ. սեպտեմբերի վերջից գտնվում է ադրբեջանական բանտում:




Մեր ընտրանին