Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել են օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին:
Կառավարությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովին հանդես է եկել ելույթով՝ կարեւորելով նրանց առանցքային դերն ու նշանակությունը։ Նա անդրադարձել է նաեւ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին եւ մարտահրավերներին:
Վարչապետի ելույթին հաջորդել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ՝ առկա հիմնախնդիրների եւ դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: