Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։
Այս պաշտոնում նրա նշանակման համար հիմք է հանդիսացել վարչապետի առաջարկությունը:
Գուրգեն Արսենյանն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր:
Նա ՌԴ-ում ՀՀ դեսպան է նշանակվել Վաղարշակ Հարությունյանի փոխարեն, որն այդ պաշտոնին էր 2022 թվականի հունվարի 5-ից:
















