«ԵՄ առաքելությունը կնպաստի խաղաղության հաստատմանը» - Mediamax.am

Փետրվար 18, 2026
2894 դիտում

«ԵՄ առաքելությունը կնպաստի խաղաղության հաստատմանը»


Լուսանկարը` ԱԽ գրասենյակ


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ասել է, որ ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելությունը կնպաստի տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանը:

Այս մասին նա ասել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

 

ԱԽ գրասենյակից հայտնել են, որ Ստեֆանո Տոմատը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ԵՄ քաղաքացիական առաքելությանը ցուցաբերած աջակցության համար եւ ներկայացրել  Հայաստանում իրենց կողմից իրականացվելիք աշխատանքները:




Մեր ընտրանին