Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 22-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը:
«Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները», - հաղորդում են Մայր Աթոռից:
















