Ռուբեն Վարդանյան. «Հնարավոր է ճիշտ համարեմ պետական պաշտոն զբաղեցնելը» - Mediamax.am

3953 դիտում

Ռուբեն Վարդանյան. «Հնարավոր է ճիշտ համարեմ պետական պաշտոն զբաղեցնելը»


Լուսանկարը` skolkovo.ru


Երեւան: Մեդիամաքս: Հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ կփորձի «սկսել հարեւանների հետ հարաբերություններ կառուցելու դժվարին ճանապարհը՝ հենվելով ոչ թե այլատյացության ու փոխադարձ ատելության, այլ կողք-կողքի ապրելու սովորելու ձգտման վրա»։

«Ես միշտ իրար եմ կապել այն, ինչն անհնար է թվացել: Ես պատերազմի չեմ մասնակցել, չեմ կռվել, այս առումով ինձ հետ շփումը կարող է ավելի հեշտ լինել, քան Արցախի պատերազմի միջով անցած մարդկանց հետ»,- ասել է Վարդանյանը Forbes.ru-ին տված հարցազրույցում։

 

Խոսելով ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դրդապատճառների մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ «կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ ես ստիպված կլինեմ եւ ճիշտ համարեմ պետական պաշտոն զբաղեցնել»։

 

 «Հայաստանում օրենսդրությունն արգելում է պետծառայողներին ունենալ երկքաղաքացիություն եւ ակտիվներ արտերկրում։ Բացի այդ, պետական պաշտոն զբաղեցնելու համար պետք է որոշ ժամանակ ապրես երկրում եւ այս ընթացքում չունենաս այլ քաղաքացիություն»,- պարզաբանել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին