Մի շարք պաշտոնաթող դիվանագետներ եւ այլ գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ - Mediamax.am

5518 դիտում

Մի շարք պաշտոնաթող դիվանագետներ եւ այլ գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ


Լուսանկարը` Marc Cooper


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի անկախացումից հետո պետականաշինության տարբեր ոլորտներում իրենց երկարատեւ ավանդն ունեցած մի խումբ անհատներ հանդես են եկել նախաձեռնությամբ եւ դիմել են Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի մտահոգ շրջանակներին` միանալու իրենց հայտարարությանը։

Նախաձեռնող խումբը հայտնել է, որ «զերծ է որեւէ կուսակցական կապակցվածությունից»։

 

Նախաձեռնող խմբում ընդգրկված են Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Արտակ Բշտիկյանը, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, Արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը, Վարչապետի նախկին գլխավոր խորհրդական, քաղաքագիտության դոկտոր Արսեն Գասպարյանը, Արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, Արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Միրզոյանը, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը:

 

«Արցախի Հանրապետության ճակատագիրը համազգային պատասխանատվություն է» վերնագրված հայտարարության մեջ ասված է.

 

«2020 թվականի 44-օրյա արցախյան պատերազմից ի վեր թուրք-ադրբեջանական տանդեմի սպառնալիքները վերաբերում են թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ տնտեսական եւ թե՛ մշակութային ոլորտներին, որոնք կարեւորագույն նշանակություն ունեն մեր պետականության, ինչպես նաեւ ազգային ու տարածաշրջանային անվտանգության համակարգում: Ուստի, այս հարթություններում առկա մարտահրավերները պետք է ընկալել իրատեսորեն, առանց ավելորդ հուզականության, ծայրահեղությունների եւ կեղծ խաղաղասիրության:

 

Մենք համոզված ենք, որ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերություններում առավել ցայտուն են դրսեւորված հետեւյալ խնդիրները, որոնց հանդեպ մոտեցումները պահանջում են հստակություն՝ հենված բացառապես մեր ազգային-պետական շահերի վրա.

 

•    Արցախի հիմնահարցը, որի հիմքում ընկած է միջազգայնորեն ամրագրված ազգերի ինքնորոշման եւ իր ճակատագիրը տնօրինելու հիմնարար իրավունքը, ոչ մի պարագայում, որեւէ պատճառաբանությամբ կամ որեւէ մեկի կողմից չի կարող դառնալ սակարկման առարկա։ Արցախի Հանրապետության ճակատագիրը Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ողջ հայության միասնական իրավունքների եւ պատասխանտվության տիրույթում է

 

•    Արցախի Հանրապետության կարգավիճակը, ներառյալ Հադրութի եւ Շուշիի շրջանները, Հայաստանի եւ Արցախի միջեւ անխափան եւ ազատ հաղորդակցությունը, հայերի վերադարձն իրենց մշտական բնակության վայրերը, արցախահայության անվտանգությունը եւ ռուսական խաղաղապահ առաքելության հետ մշտական աշխատանքը պետք է դառնան մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

 

•    Արցախի անվտանգության երաշխավոր կարող են լինել միայն ժամանակակից եւ մարտունակ Արցախի պաշտպանության բանակը եւ Հայաստանի զինված ուժերը։ Հայաստանի անվտանգությունն ուղղակիորեն կապված է Արցախի անվտանգության հետ

 

•    Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցային գործընթացում Հայոց ցեղասպանության հիմնախնդիրն անսակարկելի է։ Հայ-թուրքական երկխոսության արդյունավետությունը չի կարող պայմանավորված լինել Արցախի կարգավիճակի եւ Արցախում անվտանգության խնդիրների վերջնական լուծման հետ

 

Մեր տարածաշրջանում խաղաղություն, սահմնազատում ու սահմանագծում, կոմունիկացիաների վերաբացում, միջպետական հարաբերությունների հաստատում հասկացություններն ունեն հստակ իրավիճակային, աշխարհաքաղաքական եւ ռազմաքաղաքական  առանձնահատկություններ: Եթե խաղաղության ձգտումը Հայաստանի եւ Արցախի համար վերածվի ինքնանպատակ քաղաքականության, ապա պատերազմը վերսկսելու խաղաքարտն անընդհատ կդառնա շահարկման առարկա։ Այս փուլում, երբ վերոհիշյալ հիմնահարցերը լուծված չեն, մեզ համար անընդունելի են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները մեր հասարակությանն ու Սփյուռքին ներկայացնելու սին փաստարկները եւ քարոզչությունը, կասկածելի են դրանց ճշմարտացիությունն ու անկեղծությունը:

Համազգային այս խնդիրների արդյունավետ իրագործման համար, անհրաժեշտ է օգտագործել վստահաբար դեռ չսպառված դիվանագիտական զինանոցը եւ համայն հայության ամբողջական ներուժն ու միասնակությունը։ Մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները, հարկավոր է համազգային անհամաձայնությունը բարձրաձայնել Հայաստանի եւ Արցախի համար սպառնալից ցանկացած դրսեւորման հետ եւ ոտքի կանգնել պաշտպանելու մեր ազգային-պետական շահերը եւ արժանապատվությունը։

 

Հայրենիքը վեր է ամեն ինչից եւ չի կարող վտանգվել որեւէ պարագայում»։

 

Հայտարարությանը միացել են՝

 

Րաֆֆի Հովհաննիսյան       Նախկին արտգործնախարար

 

Վարդան Օսկանյան           Նախկին արտգործնախարար

 

Արա Այվազյան                   Նախկին արտգործնախարար

 

Ավետ Ադոնց                      Արտակարգ եւ լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար

 

Արտակ Ապիտոնյան          Արտակարգ եւ լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար

 

Գագիկ Ղալաչյան               Արտակարգ եւ լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար

 

Ռուբեն Կարապետյան       Արտակարգ եւ լիազոր դեսպան

 

Գրիգոր Առաքելյան             Արտակարգ եւ լիազոր դեսպան

       

Վարդան Ասոյան                Արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար

 

Կարեն Դադուրյան             Արտգործնախարարի նախկին խորհրդական

 

Նաիրա Զոհրաբյան            ԱԺ նախկին պատգամավոր

 

Մետաքսե Հակոբյան          Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր

 

Ռուբեն Մելիքյան                Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան

 

Վիգեն Սոնենց-Փափազյան    Իրավաբան, միջազգային օրենքի մասնագետ, Ամերիկայի Հայ դատի Արեւմտյան ափի նախկին տնօրեն

 

Վարուժան Իսկենդերյան       Ավստրալիայում Արցախի Հանրապետության նախկին ներկայացուցիչ

 

Աշոտ Մելքոնյան                   Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս

 

Ռուբեն Սաֆրաստյան           Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս

 

Արամ Սիմոնյան                    Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ

 

Գուրգեն Մելիքյան                 ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր

 

Արծրուն Ավագյան                 Բանասիրական գիությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Սամվել Մուրադյան               Բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր

 

Մարատ Գրիգորյան              ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան

 

Էդիկ Մինասյան                    Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Անժելա Աչիկգյոզյան              Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Յուրա Ավետիսյան                Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Վարդան Ոսկանյան              ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր

 

Վարուժան Գեղամյան           Պատմական գիտությունների թեկնածու

 

Արաքս Մանսուրյան               Օպերային երգչուհի, պրոֆեսոր

 

Հրանտ Թոխատյան                ՀՀ ժողովրդական արտիստ

 

Դավիթ Ամալյան                     ՀՀ վաստակավոր արտիստ

 

Շուշան Պետրոսյան                ՀՀ վաստակավոր արտիստ

 

Արմեն Հյուսնունց                    Արվեստի վաստակավոր գործիչ

 

Ալլա Լեւոնյան                         ՀՀ վաստակավոր արտիստ

 

Արամ Գեւորգյան (Արամո)       ՀՀ վաստակավոր արտիստ

 

Մհեր Մկրտչյան                      Պետական մրցանակի դափնեկիր, կինոռեժիսոր

 

Դավիթ Սահակյանց                Արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր մուլտիպլիկատոր

 

Նարեկ Դուրյան                      Բեմադրիչ, դերասան

 

Կարեն Գրիգորյան                  Մեդիափորձագետ, գիտությունների թեկնածու, երգահան եւ հեռուստահաղորդավար

 

Արաբո Իսպիրյան                   Երգիչ

 

Հովհաննես Գալստյան            Կինոռեժիսոր, պրոդյուսեր

 

Վահե Յան                              Կինոռեժիսոր

 

Արթուր Գեւորգյան                  Քանդակագործ

 

Վահե Բեգոյան                       «Սաղմոսերգու» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին