Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով - Mediamax.am

Փետրվար 21, 2026
4863 դիտում

Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական:

Կառավարությունից հայտնում են, որ «վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ»:

 

«Վարչապետ Փաշինյանը գործունեությունը կիրականացնի հեռավար», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսով վարակվել էր նաեւ 2020 թվականին:




Մեր ընտրանին