Փերինչեք. Բայդենի ճանաչումը կնպաստի Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցմանը - Mediamax.am

1683 դիտում

Փերինչեք. Բայդենի ճանաչումը կնպաստի Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցմանը


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Թուրքական «Հայրենիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքն ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո Թուրքիան պետք է անհապաղ լիակատար վերահսկողություն հաստատի Ինջիրլիք ավիաբազայի նկատմամբ եւ այնտեղ տեղակայված ամերիկյան զորքերը 15 օրվա ընթացքում վերադարձնի Միացյալ Նահանգներ:

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Փերինչեքը կարծիք է հայտնել, որ Բայդենի հայտարարությունից հետո Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները կարող են բարելավվել:

«Բայդենի հայտարարությունը հարձակում է Թուրքիայի դեմ, Ասիայի դեմ, Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ: Նրա հայտարարությունը կապված չէ մարդու իրավունքների պաշտպանության հետ, եւ այս իրադարձության մասին չի կարելի դատել պատմական փաստերի քննարկման համատեքստում: Այժմ Բայդենը անցել է գործողությունների եւ սկսել է Թուրքիայից, որպեսզի հետո քայլեր ձեռնարկի Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ», - ասել է Փերինչեքը:

 

Փերինչեքը նաեւ ասել է, որ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

«Էրդողանի վարչակազմը տապալելու նրա ցանկության հաստատումն է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին