Խոսնակ. Վարչապետին «Իսկանդեր»-ի վերաբերյալ ճիշտ չեն զեկուցել - Mediamax.am

5420 դիտում

Խոսնակ. Վարչապետին «Իսկանդեր»-ի վերաբերյալ ճիշտ չեն զեկուցել


Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանն այսօր ասել է, որ վարչապետին «Իսկանդեր»-ի վերաբերյալ ճիշտ չեն զեկուցել:

Նա նշել է, որ Հայաստանի վարչապետը եւ Ռուսաստանի նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել են նաեւ Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:

 

«Վարչապետն առկա փաստերի եւ տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել:

 

Վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական եւ ռազմաարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ:

 

Կասկած չի հարուցում եւ այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի հետ ռազմական արդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում եւ մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Մանե Գեւորգյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին