Պուտին. «Ահաբեկչության դեմ պայքարի համար իրական համախմբում է պետք» - Mediamax.am

5013 դիտում

Պուտին. «Ահաբեկչության դեմ պայքարի համար իրական համախմբում է պետք»


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Էմանյուել Մակրոնին Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների ողբերգական հետեւանքների կապակցությամբ:

«Առանձնակի վրդովմունք է առաջացնում եկեղեցու պատերի ներքո կատարված ցինիկ եւ դաժան հանցագործությունը: Մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ մարդկային բարոյականության գաղափարը բացարձակապես խորթ է ահաբեկիչներին: Ակնհայտ է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է համաշխարհային հանրության ջանքերի իրական համախմբում», - ասվում է Պուտինի հեռագրում:

 

Ռուսաստանի նախագահը հաստատել է հակաահաբեկչական գործունեության բոլոր ոլորտներում ֆրանսիացի եւ այլ օտարերկրյա գործընկերների հետ սերտորեն համագործակցելու ռուսական կողմի պատրաստակամությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին