Երեւան: Մեդիամաքս : Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովն այսօր ասել է, որ Ռուսաստանը թուրքական կողմի հետ շփումներում բարձրացնում է ղարաբաղյան հակամարտության գոտում Սիրիայի եւ Լիբիայի վարձկանների ներկայության հարցը:
«Մենք քննարկում ենք բոլոր խնդիրները», - մեջբերում է Բոգդանովի խոսքերը ՏԱՍՍ-ը:
Պատասխանելով ճշտող հարցին, թե արդյո՞ք ռուսական կողմը շփումների ընթացքում նշում է հակամարտության գոտում վարձկանների մասնակցության անթույլատրելիությունը, փոխնախարարը պատասխանել է. «Իհարկե»:
Մեդիամաքսը նշում է, որ հոկտեմբերի 13-ին Միխայիլ Բոգդանովը Մոսկվայում հանդիպել էր Հայաստանի արտգործնախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: