Սաակաշվիլին բացահայտ սատարեց Ադրբեջանին - Mediamax.am

Փետրվար 22, 2026
11450 դիտում

Սաակաշվիլին բացահայտ սատարեց Ադրբեջանին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով ներկայում պաշտոն է զբաղեցնում Ուկրաինայի կառավարությունում, կրկին հանդես է եկել ի պաշտպանություն Ադրբեջանի:

«Իմ դիրքորոշումը բավականին պարզ է եւ հիմնված է պետության ամբողջականության սկզբունքի վրա, այսինքն ՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածք է, եւ դա ոչինչ չի կարող փոխել», - գրել է Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում:

 

«Վրաստանը շահագրգռված է երեք կովկասյան ժողովուրդների եղբայրական եւ բարեկամական հարաբերությունների մեջ: Մեր ապագան պետք է նման լինի Բալթյան երեք երկրների հարաբերություններին, եւ միայն արտաքին ուժերը շահագրգռված են մեզ բաժանելու եւ գերիշխելու մեջ, եւ մենք երբեք չպետք է թույլ տանք դա անել», - ասել է նա:




Մեր ընտրանին