Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ-ին անդամագրված երիտասարդների հետ:
ՀՀԿ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 9-ին կայացած հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երեւանի խորհրդի նոր անդամները եւ խորհրդի հիմնական կազմը:
Հաղորդագրության մեջ ասված է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են «ներքաղաքական եւ միջազգային օրակարգին վերաբերվող մի շարք հարցեր»։
















