Շոյգու. «Մեր գործողությունները ուղղված չեն Ադրբեջանի դեմ» - Mediamax.am

7161 դիտում

Շոյգու. «Մեր գործողությունները ուղղված չեն Ադրբեջանի դեմ»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում հայտարարել է, որ Մոսկվայի գործողությունները ուղղված չեն Ադրբեջանի դեմ:

«Մենք մտահոգությամբ հետեւում էինք Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Գիտենք նաեւ դեպի մեր ռազմաբազա թռիչքների հետ կապված անհանգստությունների մասին: Միանգամից ուզում եմ ասել. մեր գործողությունները երբեք ուղղված չեն եղել եւ այսօր էլ ուղղված չեն Ադրբեջանի դեմ, որը մեր հարեւանն ու գործընկերն է: Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության սրմամբ», - ասել է Շոյգուն:

 

Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, նա նշել է, որ Ռուսաստանը սոցիալական օբյեկտներ է կառուցում Հայաստանի իր ռազմաբազայում:

 

«Որոշակի աննշան ակտիվությունը դրա հետ է կապված: Եվ երկրորդ մասը զորակոչն է: Ոմանց պետք է տուն վերադարձնեինք, ոմանց էլ՝ հակառակը», - ասել է Շոյգուն:

 

«Կրկնում եմ. մեր գործողությունները եւ քայլերը երբեք ուղղված չեն եղել Ադրբեջանի դեմ եւ ուղղված չեն այսօր», - վստահեցրեց նա:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ օգոստոսի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Վլադիմիր Պուտինին ասել էր, անհանգստացած է Հայաստան ռազմական մատակարարումներով:

 

«Իլհամ Ալիեւը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից անմիջապես հետո Ռուսաստանից Հայաստան  (Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Իրանի օդային տարածքով) մատակարարված ռազմական նշանակության բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան եւ ընդգծել է, որ իր հեռախոսազանգի հիմնական նպատակն այդ հարցը պարզաբանելն է», - ասված էր Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին