Franck Muller-ի գլխավոր տնօրենը` Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս - Mediamax.am

Փետրվար 16, 2026
23362 դիտում

Franck Muller-ի գլխավոր տնօրենը` Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս


Ֆրանկ Մյուլլերը, Ժոզե Մաուրինիոն ու Վարդան Սիրմակեսը
Ֆրանկ Մյուլլերը, Ժոզե Մաուրինիոն ու Վարդան Սիրմակեսը

Լուսանկարը` http://www.men-access.com


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մարսել:

Մեդիամաքս-ի տվյալներով, ՀՀ նախագահը դեկտեմբերի 8-ին կմասնակցի Մարսելում Հայաստանի Գլխավոր հյուպատոսության բացմանը:

 

Nouvelles d’Armenie ամսագրի հաղորդման համաձայն, Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնը կզբաղեցնի շվեյցարահայ գործարար, Franck Muller ժամագործական ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Վարդան Սիրմակեսը:

 

Մեդիամաքս-ը նշում է, որ ժամանակին Վարդան Սիրմակեսը հանդիսանում էր Երեւանի Արարատ ֆուտբոլային ակումբի սեփականատերերից մեկը:

 

Ս.թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ՀՀ նախագահի հրամանագրի` Մարսելում հյուպատոսություն ստեղծելու նախագծին։

 

Կառավարությունում նշել էին, որ “Հայաստանի եւ Ֆրանսայի բարեկամական սերտ հարաբերությունների եւ համագործակցության համատեքստում գլխավոր հյուպատոսության հիմնումը առավել արդյունավետ կդարձնի Ֆրանսիայում հյուպատոսական ծառայությունների իրականացումը, կապահովի Հայաստանի ներկայությունը բարեկամ երկրի հարավ-արեւելյան շրջաններում, ինչը կնպաստի նաեւ երկկողմ հարաբերությունների, հատկապես առեւտրատնտեսական կապերի եւ զբոսաշրջության զարգացմանը”։

 

Հյուպատոսական շրջանում ընդգրկվելու են Պրովանս-Ալպ-Կոտ դ՛Ազյուր, Լանգեդոկ- Ռուսիյոն,Միդի-Պիրենեյ տարածաշրջանները եւ Կորսիկան։




Մեր ընտրանին