Նախագահը կմասնակցի Մյունխենի համաժողովի Հիմնական խմբի հանդիպմանը - Mediamax.am

Մարտ 04, 2026
3287 դիտում

Նախագահը կմասնակցի Մյունխենի համաժողովի Հիմնական խմբի հանդիպմանը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բելառուս՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի (Munich Security Conference) Հիմնական խմբի (MSC Core Group) հանդիպմանը:

Նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի ուշադրության կենտրոնում ավանդաբար լինում է հյուրընկալող տարածաշրջանի անվտանգության քաղաքականությունը: 

 

Հանդիպմանը մասնակցելու են նաեւ ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության ղեկավար անձինք: 

 

Օրակարգային հարցերը վերաբերելու են Արեւելք-Արեւմուտք փոխհարաբերություններին, տարածաշրջանային հակամարտություններին, Մինսկի գործընթացին, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայում տնտեսական իրավիճակին:

 

Նախատեսվում է Արմեն Սարգսյանի հանդիպումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: 




Մեր ընտրանին