Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովն այսօր Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ:
Նրա թեկնածությանը դեմ քվեարկեց 1, ձեռնպահ՝ 11 պատգամավոր։
ՀՀԿ, «Ծառուկյան» եւ ՀՅԴ խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել, «Ելք»-ը ձեռնպահ է քվեարկել:
Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել էր «Ելք» խմբակցությունը, ՀՀԿ, «Ծառուկյան» եւ ՀՅԴ խմբակցությունները թեկնածու չէին առաջադրել:
Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին, որպեսզի գործող Ազգային ժողովը լուծարվի, իսկ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն:
Հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովը կանցկացնի նոր ընտրություն, եթե տապալվի վարչապետ ընտրելու նաեւ երկրորդ փորձը, ապա Ազգային ժողովը կարձակվի իրավունքի ուժով:
















