Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային ժողովն այսօր միաձայն՝ 95 կողմ ձայնով, վավերացրել է կառավարության ներկայացրած՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն օրերս ասել էր, որ Հայաստանի կողմից ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտին հասցնելուց եւ այդ մասին ԵՄ կողմին ծանուցելուց հետո հնարավոր կլինի գործարկել համաձայնագրի ժամանակավոր կիրարկման դրույթը:
Այն, մինչեւ ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելը, հնարավորություն կընձեռի կիրարկելու համաձայնագրի դրույթների մեծ մասը։
















