Արմեն Աշոտյանը «ՎիզաՄետրիկ»-ի հարցով դիմել է կառավարություն - Mediamax.am

Մարտ 03, 2026
13640 դիտում

Արմեն Աշոտյանը «ՎիզաՄետրիկ»-ի հարցով դիմել է կառավարություն


Արմեն Աշոտյանը
Արմեն Աշոտյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր հայտնել է, որ դիմել է Հայաստանի կառավարությանը՝ ԵՄ մի շարք երկրների համար Շենգենյան վիզա ստանալու գործընթացը թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերությանը վերապահելու որոշման վերաբերյալ պարզաբանում ստանալու համար։

 

«Արձագանքելով մեր բազմաթիվ քաղաքացիների անհանգստությանը, կապված ԵՄ մի շարք երկրների մուտքի արտոնագրի համար թուրքական կազմակերպությանը վերապահելու որոշման հետ, տեղեկացնում եմ, որ այսօր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անունից գրավոր հարցադրումներով դիմել եմ ՀՀ կառավարությանը։ Ընթացքի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմեն Աշոտյանը։




Մեր ընտրանին