Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին պարգեւատրվել է Փառքի շքանշանով`հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման, Հայաստանի Հանրապետության եւ Ֆրանսիայի Հանրապետության միջեւ համակողմանի համագործակցության խորացման եւ ընդլայնման, ինչպես նաեւ խաղաղության եւ միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար:
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն:
Ֆրանսիայի կառավարության մի շարք անդամներ պարգեւատրվել են Պատվո շքանշանով եւ Մխիթար Գոշի մեդալով:
















