Ջոն Պրեսկոթը ադրբեջանցի պատվիրակներին խորհուրդ է տվել իրենց էներգիան ճիշտ ուղղությամբ օգտագործել - Mediamax.am

Փետրվար 15, 2026
4893 դիտում

Ջոն Պրեսկոթը ադրբեջանցի պատվիրակներին խորհուրդ է տվել իրենց էներգիան ճիշտ ուղղությամբ օգտագործել


Ջոն Պրեսկոթ
Ջոն Պրեսկոթ

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոթն այսօր ադրբեջանցի պատվիրակներին խորհուրդ է տվել իրենց էներգիան ուղղել Ադրբեջանում առկա խնդիրների լուծմանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ի հատուկ թղթակիցը Ստրասբուրգից, այսօր ԵԽԽՎ-ում կայացած Հայաստանի վերաբերյալ քննարկումների ժամանակ ելույթ ունեցող 15 պատվիրակներից  4-ը ներկայացնում էին Հայաստանը եւ 6-ը՝ Ադրբեջանը:

 

Արմեն Ռուստամյանի ելույթից հետո, երբ պետք է ելույթ ունենային եւս 4 ադրբեջանցի պատգամավորներ, հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը: Հայ պատգամավորները դահլիճ են վերադարձել միայն ադրբեջանցի պատգամավորների ելույթների ավարտից հետո:

 

Ադրբեջանցի պատգամավորների ելույթներից հետո հանդես է եկել Ջոն Պրեսկոթը, որը նկատել է, որ Ադրբեջանը աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը չէ, եւ հիշեցրել է այն մասին, որ Ադրբեջանի իշխանություններն արգելում են ԵԽԽՎ համազեկուցողի մուտքը իրենց երկիր:

 

«Դահլիճում ցուցաբերած էներգիան ավելի լավ կլիներ ձեր երկրում գործածեիք», - նկատել է Պրեսկոթը՝ դիմելով ադրբեջանցի խորհդարանականներին:

 

Իր հերթին, Մոնիտորինգային կոմիտեի ղեկավար Դիք Մարտին կոչ է արել հայ եւ ադրբեջանցի պատվիրակություններին քաղաքակիրթ երկխոսության ուղիներ փնտրել:

 




Մեր ընտրանին