Հայաստանի ընտրական համակարգը հնարավորություն տալիս է անցկացնել արդար ընտրություններ, կարծում են Եվրոպայի Խորհրդում - Mediamax.am

Փետրվար 22, 2026
6794 դիտում

Հայաստանի ընտրական համակարգը հնարավորություն տալիս է անցկացնել արդար ընտրություններ, կարծում են Եվրոպայի Խորհրդում


Լուսանկարը` http://rus.ruvr.ru/


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ձեւավորված է պոտենցիալ լավ ընտրական համակարգ, որը հնարավորություն կտա անցկացնելու ազատ եւ արդար ընտրություններ:

Ինչպես Ստրասբուրգից հաղորդում է Մեդիամաքսի հատուկ թղթակիցը, այս մասին ասել է Եվրոպայի Խորհրդի Վենետիկյան հանձնաժողովի քարտուղարի տեղակալ Սիմոնա Գրանատա-Մենգինին (Simona Granata-Menghini):

 

Նա նշել է, որ Հանձնաժողովն անմիջական մասնակցություն է ունեցել այս տարվա մայիսին ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների մշակմանը: Սիմոնա Գրանատա-Մենգինիի կարծիքով, փոփոխություններից մեկը վերաբերում է բոլոր մակարդակի ընտրական հանձնաժողովների ձեւավորման սկզբունքին:

 

ԵԽ Վենետիկյան հանձնաժողովի քարտուղարի տեղակալը նշել է, որ «օրենսդրական մասը միայն սկիզբն է, գլխավորը` պրակտիկան եւ օրենքի իրականացումն է»:




Մեր ընտրանին