Երեւան: Մեդիամաքս: Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում Կամո Արեյանը վերընտրվել է քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում՝ ձայների 45 կողմ, 5 դեմ եւ 12 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առաջարկելով քաղաքապետի առաջին տեղակալ ընտրել Կամո Արեյանին, ընդգծել է, որ Կամո Արեյանի փորձը մեծ է Երեւան քաղաքի պետական կառավարման եւ ինքնակառավարման գործում:
Կամո Արեյանը Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է 1997-2001 թթ., իսկ 1998թ. փետրվար-մայիսին եղել է Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար։ 2001-2003 թթ. աշխատել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում: 2003-ից մինչ օրս զբաղեցնում է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը:
Ավագանու այսօրվա նիստում Երեւանի քաղաքապետի տեղակալներ են վերանշանակվել նաեւ Վահե Նիկոյանը, Դավիթ Օհանյանը եւ Արամ Սուքիասյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: