Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Խաչատրյանին Բելառուսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին:
Նախագահի մեկ այլ հրամանագրով այս պաշտոնում նշանակվել է Օլեգ Եսայանը:
Օլեգ Եսայանը նշանակվել է նաեւ Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական եւ այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ՝ փոխարինելով Արմեն Խաչատրյանին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2010-ից:
Օլեգ Եսայանը Բելառուսում ՀՀ դեսպանի եւ ԱՊՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցրել է նաեւ 2006-2010 թթ., իսկ 2010թ. հունվարից մինչեւ 2017թ. մարտը եղել է Ռուսաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը:
















