Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 2-ին Վանաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո ձեւավորված քաղաքի ավագանին այսօր փակ գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ է ընտրել ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանին:
ՀՀԿ ներկայացուցչի օգտին քվեարկել է ավագանու 19 անդամ:
«Լուսավոր Հայաստան»-ի առաջադրած թեկնածու Քրիստ Մարուքյանը ստացել է 14 քվե:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները ստորագրել էին հուշագիր՝ միասնաբար պաշտպանելու Քրիստ Մարուքյանի թեկնածությունը (ընդհանուր թվով` 18 մանդատ)։
















