Հովսեփյանն ու Միլսը կարեւորել են խաղաղ հանգուցալուծումը - Mediamax.am

3360 դիտում

Հովսեփյանն ու Միլսը կարեւորել են խաղաղ հանգուցալուծումը


Աղվան Հովսեփյանը եւ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը
Աղվան Հովսեփյանը եւ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը

Լուսանկարը` ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը եւ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը քննարկել են զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը եւ դրան հաջորդած իրադարձություններին վերաբերող հարցեր:

Հուլիսի 21-ին կայացած հանդիպմանը կողմերը կարեւորել են իրադրության խաղաղ հանգուցալուծումը, հաղորդում են Քննչական կոմիտեից:

 

Աղվան Հովսեփյանը բարձր է գնահատել կոմիտեի մի շարք նախաձեռնություններին ԱՄՆ դեսպանատան կողմից ցուցաբերված տեխնիկական աջակցությունը, որի արդյունքում կոմիտեի աշխատանքի արդյունավետությունը, կազմաիրավական ընթացակարգերը որակական նոր հարթություն են տեղափոխվել։ Մասնավորապես, քննչական բոլոր ստորաբաժանումներում ներդրվել է քրեական գործերի թվայնացումը, մշակվել եւ գործարկվել է արխիվի էլեկտրոնային հաշվառման համակարգը, իսկ առաջիկայում կփորձարկվի նաեւ էլեկտրոնային նախաքննության ծրագիրը։

 

«Տեղեկատվական տեխնոլոգիաների նոր հնարավորությունների կիրառումը քննչական աշխատանքում էապես նպաստում է քննության արդյունավետության բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։ Հետեւողական քայլեր ենք ձեռնարկում՝ ապահովելու քննիչների հասանելիությունը երկրում առկա տեղեկատվական հիմնական շտեմարաններին, ինչն էապես կնպաստի  նախաքննության ժամկետների անհարկի ձգձգումների կրճատմանը, ողջամիտ ժամկետների պահպանմանը»,- նշել է Աղվան Հովսեփյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին